Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» եւ «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված  հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անիվավոր տրակտորները:

ՀՀ գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գյուղտեխնիկայի ներկրման հարցում երկու երկրների միջեւ համագործակցություն սկսելու վերաբերյալ գործարար շրջանակների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016 թվականի մարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` Հնդկաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Գործարքն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Նուռնուս» ՍՊԸ-ի կողմից հնդկական կողմի հետ իրականացված  համագործակցության արդյունքում: