Բաքվում տղամարդը նետվել է կամրջից ու ընկել ընթացող մեքենայի վրա:
Ինչպես հաղորդում է Report-ը, 41-ամյա Ալի Վելիեւը նետվել է թունելից եւ ընկել Hyundai մակնիշի մեքենայի վրա, որն այդ պահին ընթանում էր թունելով:
Ալի Վելիեւը հենց դեպքի վայրում մահացել է:
Դեպքի առթիվ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:



























