Հոմս քաղաքում Բաբ Թադմոր թաղամասի մուտքի մոտ ահաբեկիչներն ականապատ մեքենա են պայթեցրել, հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը: 

Հոմսի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Հասան Ալ-Ջունդիի խոսքով, ահաբեկչության հետեւանքով  2 մարդ զոհվել է եւ 7-ը վնասվածքներ է ստացել, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են: 

Դամասկոսի նահանգում` Աս-Սաբուրայի շրջանում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալների համաձայն, տուժածներ կան: 

Տարտուսի նահանգում աղբյուրը հայտնել է, որ Արզունա կամրջին սահմանակից ավտոմայրուղու վրա երկու ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որոնց հետեւանքով   11 մարդ զոհվել է եւ 45-ը` տուժել:

Հասակա քաղաքի հյուսիսում ականապատ մոտոցիկլետի զոհ է դարձել  5 մարդ, եւս 2-ը վնասվածքներ են ստացել: