Թուրքիայի իշխանությունները նախկինում «Գազպրոմին» «Հարավային հոսքի» համար տրված թույլտվությունները կվերաձեւակերպեն բացառապես «Թուրքական հոսքի» շինարարության համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խոսքը բացառապես վերաբերում է նախկինում «Թուրքական հոսքի»` Ռուսաստանից Թուրքիա ծովային գազատարի համար տրված թույլտվությունների վերաձեւակերպմանը», — ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսքը «Հարավային հոսքի» վերաբերյալ փաստաթղթերի վերաձեւակերպման եւ նախկին կոնֆիգուրացիայում` Բուլղարիայով անցնող խողովակով աշխատանքը շարունակելու մասին է:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Արեւելյան Տնտեսական Ֆորումի միջանցքներում Միլլերը խոսում էր, որ «Գազպրոմը» հաստատում կստանա, որ ավելի վաղ Թուրքիայում «Հարավային հոսքի» համար տրված թույլտվությունները կգործեն «Թուրքական հոսքի» համար: Բացի այդ, ընկերությունը եւ Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունը պայմանավորվել են, որ ամենամոտ ժամանակ «Գազպրոմը» թույլտվություն կստանա թուրքական տնտեսական գոտում եւ Թուրքիայի ափամերձ շրջանում երկրաբանական հետախուզման համար, մասնավորապես` «Թուրքական հոսք» նախագծի ընդունման տերմինալի:




























