Հայաստանում անցկացվող մանկական սննդի հարցերով 18-րդ Համաշխարհային համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: Հյուրերին ուղեկցել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Երեխաների սննդի հարցերին նվիրված համաժողովին մասնակցում են աշխարհի 65 երկրի 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախարարներ եւ պաշտոնատար այլ անձինք: