«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 7-ին`

• Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

• ժամը 09.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենցի, Բրյուսովի թաղամասերի,  14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ Նովայի փող. 4-ից-8 համարների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: