Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ստենդավորել են: Այս մասին NEWS.am-ին ասաց Արշակյանի կինը՝ Անահիտը:
«Մի քանի օր է՝ իրեն վատ էր զգում, համոզում էի բժշկի գնալ, չէր համաձայնվում: Այսօր առավոտյան գնացել էր ընկերոջ գրասենյակ, այնտեղ էլ ինքնազգացողությունը վատացել էր, անմիջապես հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ էլ ստենտավորել են»,- ասաց տիկին Անահիտը:
Ազատ Արշակյանի վիճակն այժմ կայուն է:
Այս առնչությամբ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վտանգավոր եզրագծում է եղել։ Րոպեների հապաղումը կարող էր բախտորոշ լինել, բայց վիրահատությունը, փառք Տիրոջը, հաջող է անցել։ Երբ ինձ տեսավ, ասաց՝ «Որոշել էի հերթը խախտել, բայց չստացվեց» (Ինձնից 10 ամիս փոքր է)։ Դէ, ուրեմն քեզ կարգին պահիր, հերթը խախտելու փորձերը մոռացիր»,-եղավ պատասխանը»:



























