Հայաստանի տարածքում սեպտեմբերի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն եւ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +28+32,

Արարատում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+32,

Արմավիրում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +21+24: