Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12-ին, Երեւան քաղաքի Մալաթիայի շուկայի տարածքից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վրեժ Բ.-ն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 26-ամյա երիտասարդը օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (խոշտանգումը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: