Սեպտեմբերի 3-ին, ժամը 4.55-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Երեւանյան եւ Չարենցի փողոցների խաչմերուկում բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը՝ 1956 թ. ծնված Խաչիկ Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























