Սիրիա թուրքական զորքի մուտքն անսպասելի չէր Ռուսաստանի համար, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է G20-ի գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչ վերաբերում է անսպասելիությանը, մենք դրա համար Արտաքին գործերի նախարարություն եւ հատուկ ծառայություններ ունենք, որպեսզի հնարավորինս քիչ լինեն անսպասելի բաները: Մենք սկզբունքորեն հասկանում էինք, թե ինչ է տեղի ունենում, թե իրավիճակն ինչպես է զարգանում: Չէ որ երեւում են եւ տեղաշարժերը, եւ ձգտումները, երեւում են նաեւ խնդիրները, որոնք ի հայտ են գալիս հենց Թուրքիայի մոտ Սիրիայի իրադարձությունների հետ կապված: Իսկ նրա մոտ առաջանում են նման խնդիրներ: Ես կարծում եմ, որ մեծ վերլուծաբան լինելու կարիք չկա հասկանալու համար, թե ինչպիսիք: Մենք այդ ամենը հրաշալի տեսնում ենք եւ խոշոր հաշվով, այստեղ ոչ մի անսպասելի բան չկա: Չնայած եւս մեկ անգամ կրկնում եմ. մենք չենք ողջունում որեւէ գործողություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին», — նշել է Պուտինը:




























