Սեպտեմբերի 4-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը՝ 1990 թ. ծնված Արսեն Սաֆրազյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: