Բրիտանացի երգիչ Սթինգի համերգը նոյեմբերի 13-ին Թբիլիսիում չի կայանալու ֆինանսական խնդիրների պատճառով: Այդ մասին հաղորդում է «Իսթերն Փրոմոուշն» ընկերությունը:

«Պրոդյուսերները պահանջել են շատ մեծ հոնորար, իրավիճակը բարդացրել է նաեւ այն, որ Սթինգին եւ նրա 150 երաժիշտներից բաղկացած երաժշտախմբին բարդ է եղել տեղավորել: Ուստի հարմար ենք գտել Սթինգին չհրավիրել Թբիլիսի»,-ասել է Կախա Կանդելակին:

Նշենք, որ արեւելաեվրոպական շրջագայության շրջանակներում Սթինգը համերգներ կտա Մինսկում եւ Պրահայում: