Մանկական ուղեղային կաթվածով տառապող 7-ամյա Մարիամն ապրում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Քարկոփ գյուղում եւ ինչպես մայրը՝ 36-ամյա Նարինեն է նշում, նրա մոտ առողջական խնդիրները նկատել են դեռ վաղ մանկությունից:
Առողջական խնդիրներն առավել ակնհայտ, սակայն, դրսեւորվել էն 2-3 տարեկանից:
Ծնողները դիմել են համապատասխան մասնագետների օգնությանը: Անցած բուժման կուրսերը, սակայն, այժմ շարունակելու անհրաժեշտություն կա: Ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում զբաղվել երեխայի առողջական հարցերով:
«Ամուսինս երկու տարի է, չի աշխատում, տարբեր տեղեր է դիմել, ամեն տեղ ասում են՝ գնա տուն, կզանգենք ու չեն զանգում»,- պատմում է Նարինեն:
Մարիամն ընտանիքի երկրորդ զավակն է: Մայրն ասում է, որ ծանոթներից ոմանք իրենք խորհուրդ են տալիս երեխային տանել Վանաձորի մանկատուն կամ խնամքի կենտրոն, ինքը, սակայն, կտրականապես դեմ է:
«Ասում եմ՝ չէ, ես չեմ կարա, 7 տարի պահել եմ մեռնելով: Երեխես ամեն պահի կարող է վատանա, չի կարողանում խոսել, առանց ինձ չի քնում, տանեմ որտե՞ղ թողնեմ»:
Ընտանիքի միակ եկամուտը 30.000 դրամ նպաստն ու երեխայի հիվանդության համար տրվող 21.000 դրամ թոշակն է:
«Ստացած թոշակը նույնիսկ փամփերսին ու դեղերին չի բավականացնում»,- նշում է Նարինեն:
Մարիամին օգնել ցանկացողները կարող են կապվել մայրիկի՝ Նարինեի հետ 098789849 հեռախոսահամարով:
Մոր՝ Նարինե Սիրադեղյանի անունով բացվել է հաշվեհամար Ագբա Կրեդիկ Ագրիկոլ բանկի Ալավերդու մասնաճյուղում 220323380067000 (ՀՀ դրամ):





























