Բոսնիա եւ Հերցոգովինայի իշխանությունները չեղյալ են համարել երկրի տարածքում բոսնիական պատերազմի մասին ֆիլմ նկարելու թույլտվությունը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` Անջելինա Ջոլիի նոր ֆիլմը պետք է պատմեր Բոսնիայի պատերազմի ժամանակ բռնաբարված բոսնիացու եւ նրան խոշտանգող սերբի մասին: Ֆիլմի սցենարը  վրդովմունք է առաջացրել «Պատերազմի զոհ կանանց» բոսնիական ասոցացիայի ներկայացուցիչների մոտ:

Ասոցացիայի նախագահ Բակիրի Խասեցիցի խոսքով, պատերազմի ժամանակ բռնաբարված հազարավոր կանանցից ոչ մեկը չի պատմել զոհի եւ նրան խոշտանգողի մասին սիրո պատմություն:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ջոլին հանդես է գալու որպես ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում Սարաեւո կատարած իր այցելության ընթացքում Ջոլին հայտարարել էր, որ մտադիր է ֆիլմի ստեղծմանը ներգրավել որքան հնարավոր է շատ  տեղացիների, թեեւ ֆիլմը լինելու է անգլերեն:

Նա  նաեւ ցանկություն էր հայտնել հովանավորել կրթական ծրագրեր` բոսնիացի երիտասարդերի համար: