Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, «Նորաշեն 2007» շինարարական  ընկերության կողմից խաբված բնակիչներից մի քանիսին կորցրած բնակարանների փոխարեն սկսել է գումար վճարել։ Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 6–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից տիկին Արմինեն։  Նա նշեց, որ ընկերությունից տուշած մեկ բնակչի բնակարանի ամբողջ գումարն արդեն տրվել է եւ եւս մի քանի հոգու խոստացել են օգնել. «Դե բոլորին չի կարող փոխհատուցել, երեւի նրանց գումարը կտա, ովքեր որ իրենց բնակարնները կորցրել են հենց իրենց պատճառով»։

Նշենք, որ «Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ քաղաքացիներ,  պնդում են, որ իրենք տուժել են ԱԺ փոխնախագահ Հերմնե Նաղդալյանի գործունեության արդյունքում: Նրանց խոսքով՝ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը  բարձր տոկոսով գումարներ  են տվել եւ կառուցվող շենքում իրենց բնակարանները գրավադրել:

Նրանց խոսքով՝ 2008թ. իրենք պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար, գումարը վճարել են, սակայ  2009թ. իմացել են, որ իրենց  բնակարանները «Նորաշեն 2007» ընկերությունը գրավի տակ է դրել եւ դրանց դիմաց խոշոր պարտքեր վերցրել, ավելի ուշ սնանկ է ճանաչվել եւ իրենց բնակարանները անցել են պարտատերերին, այդ թվում՝ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։