Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երեւան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկը 24-ամյա Տիգրան Ս.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ մոտոցիկլետը վարելու նպատակով վերցրել է, որից հետո սեպտեմբերի 5-ին, ժամը 1.30-ին, վերադարձրել տիրոջը:


























