Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 43-ամյա Արմենուհի Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բանկի քարտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























