Նույնիսկ թուլացած ԲՀԿ-ն բավական զգալի ուժ է ներկայացնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ-ին ավանդաբար աջակցում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները. «Չնայած 2015-ի փետրվարին տեղի ունեցած դեպքերին, խոշոր գործարարների մի մասը եւս մնացել է այնտեղ»:
Հենց այդ պատճառով քարոզարշավի ընթացքում, 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ բիզնեսի ներկայացուցիչները ԲՀԿ-ի երբեմնի ազդեցությունը վերակենդանացնելու հնարավորություններ կորոնեն, հավելել է քաղաքագետը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական դաշտի համար առավել բնորոշ են այն ուժերը, որոնք փորձում են ընտրողներ հավաքել տարբեր խմբերում: Վառ օրինակը հայաստանյան հայտնի կուսակցություններից ամենաավանդականը համարվող ՀՅԴ-ն է, որը միավորվել է իշխող ՀՀԿ-ի հետ, թեեւ նրանց քաղաքական ու տնտեսական ծրագրերը միշտ չէ, որ համընկնում են:
Սերգեյ Մինասյանը խոսքով, ներկայումս կուսակցությունները փորձում են աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: Թե որքան մեծ կլինի նրանց ընտրազանգվածը, կախված է ոչ միայն նրանց գաղափարների գրավիչ լինելուց, այլեւ նրանից, թե որքան մարդկային ու նյութական ռեսուրսներ կունենա նրանք:
Այստեղ չի կարելի չհիշել ՀԱԿ-ի օրինակը, որին 2012 թվականին չբավականացրեցին հենց ռեսուրսները, ի տարբերություն ԲՀԿ-ի, որը դարձավ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2017-ի ապրիլին:



























