Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում այսօր՝ սեպտեմբերի 6-ի առավոտյան գայլերի հոշոտած գառները պատկանում են 7 գյուղացու:
Կուտականի գյուղապետ Ահարոն Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գայլերը 3-4-ն են եղել, մտել են հոտի մեջ, հոտը քշել սարն ու հոշոտել:
«Չոբանը հոտի մոտ է եղել, բայց դե մենակ ինչ աներ էդ 4 գայլի դեմ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ գայլերը 40 գառ հոշոտել են, մոտ 20 գառ էլ կորած են, գյուղացիները սարերում գառներին են փնտրում:
Գյուղապետը նշեց, որ գայլերը վերջին շրջանում նաեւ գյուղ են մտնում:





























