Հայաստանի Ազգային արխիվում սեպտեմբերի 16-ին ցուցահանդես կբացվի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են լինելու Հայաստանի նախագահների անձնագրերը, նաեւ դիվանագիտական անձնագրերը (օրինակ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանինը), առաջին հրամանները, որոնք ստորագրվել են Հայաստանի նախագահների ու վարչապետների կողմից:

Հիշեցնենք, որ Անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին: