Սեպտեմբերի 5-ին, ժամը 15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թալին քաղաքի Քոթանյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 8-ի սահմաններում, «ԳԱԶ ՍԱԶ 3507» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գազալցակայանի մոտակայքում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, 55-ամյա մի տղամարդ ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Գորկու փողոցի թիվ 109/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, ում մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: