Հայաստանի տարածքում սեպտեմբերի 7-ին երեկոյան ժամերին հարավ-արեւելյան շրջաններում սպասում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 2-3, արեւելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն եւ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Կոտայքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +26+30,

Արարատում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+31,

Արմավիրում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+19, ցերեկը՝ +23+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +18+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +21+24: