Նեպալցի Հագենդրա Թափա Մագարը պաշտոնապես ճանաչվել է մոլորակի ամենացածրահասակ մարդ եւ մտել Գինեսի ռեկորդների գիրք:

Բժիշկներն այցելել են փոքրիկ մարդուն, երբ լրացել է նրա 18 տարին: Ուշադիր ստուգումներից հետո մասնագետները հայտարարել են, թե Հագենդրայի հասակը 67,08 սմ է, քաշը՝ միայն 5,5 կգ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Առաջին անգամ Հագենդրան ռեկորդների գրքի հայց էր ներկայացրել դեռ 14 տարեկանում, բայց մերժում էր ստացել անչափահաս լինելու պատճառով: