Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմանում ավտովթար է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Հրազդան քաղաքում՝ Ֆիդայիների փողոցում 61-ամյա Հայկ Աթեյանն իր վարած ГАЗ 5312 մակնիշի ավտոմեքնայով բախվել է 54-ամյա Համլետ Մելքոնյանին պատկանող Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենային: 61-ամյա տղամարդուն մեքենայի մեջ մահացած են հայտնաբերել:

Ըստ Shamshyan.com-ի՝ տղամարդը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։