Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը  ՄԱԿ հետ բանակցություններ է վարում կոնկրետ տարածաշրջաններում իր խաղաղապահ ուժերն օգտագործելու շուրջ, չնայած դեռեւս որոշում չի ընդունվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին  հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մենք մի քանի տարբերակ ենք մշակել ՄԱԿ հետ մեր խաղաղապահներին օգտագործելու վերաբերյալ, եւ այժմ վերջնամշակում ենք: Սակայն առայժմ կոնկրետ որոշումներ չկան, չնայած ՄԱԿ կենտրոնակայանում այդպիսի բանակցություններ վերջերս ենք վարել, մի քանի ամիս առաջ: Այժմ ես մեկնում են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նախարարական շաբաթին, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՄԱԿ խաղաղության աջակցման դեպարտամենտի ղեկավարների հետ: Կքննարկենք նաեւ մեր խաղաղապահներին օգտագործելու կոնկրետ հարցեր»,- ասել է նա:

Բորդյուժայի խոսքով՝ խոսքը աշխարհի կոնկրետ տարածաշրջանների մասին է, չնայած դեռեւս չի կարող ասել՝ որ տարածաշրջանների: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ՀԱՊԿ ուժերը հազիվ թե օգտագրծվեն Ուկրաինայի արեւելքում:

«Խաղաղապահ ուժերը տեղակայվում են հակամարտող կողմերի համաձայնությամբ: Եվ չեմ կարծում, որ, օրինակ, Ուկրաինան, որի ղեկավարությունը հակառուսական հռետորիկա է իրականացնում, այսօր համաձայնի, որ ռուս դաշնակիցներ տեղակայվեն եւ բաժանեն հակամարտող երկու կողմերին: Չեմ կարծում, թե այդպես կլինի»,- հայտարարել է նա:

ՀԱՊԿ-ը ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ԱՊՀ անդամ երկրները ստորագրել են 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ անդամներ են համարվում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը. Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: 2012-ի հունիսին Ուզբեկստանը հայտարարել է կազմակերպության գործունեությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին: