«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանների Նորաշեն թաղամասի թիվ 6-ից մինչեւ 47, Մելքումով թաղամասի թիվ 11, Գեւորգ Չաուշի փողոցի թիվ 14/3, 14/7 հասցեների բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների թվով 2038 բնակիչ-բաժանորդների եւ տարբեր նշանակության 8 հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:





























