2016-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումն աճել է 16,7 տոկոսով՝ մինչեւ 815 մլն դոլար: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանն այս մասին հայտարարել է ԱԺ-ում 2016-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս:
Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 272,5 մլն դոլար: Այդ թվում՝ արտահանումը կազմել է 815 մլն դոլար (աճել է 16,7 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 457,5 մլն դոլար (կրճատվել է 3,7 տոկոսով): Ըստ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է մեծամասամբ Ռուսաստանի շնորհիվ (ՌԴ արտահանումը վիթխարի տեմպով է աճել՝ 90 տոկոսով):





























