Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության՝ 11, խարդախության՝ 5, կողոպուտի և յուրացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: