Կառավարության, առհասարակ, կադրային ու կառուցվածքային փոփոխության հարցը միշտ էլ իշխանության օրակարգում կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգաամվոր Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով այն շրջանառվող լուրերին, որ առաջիկայում հնարավոր է լուրջ կադրային փոփոխություններ լինեն կառավարությունում:

«Փոփոխության հարցը միշտ օրակարգային է իշխանության համար: Հատկապես նախընտրական գործընթացներում կառուցվաքային փոփոխությունները էական են եղել, նմանատիպ գործընթացներ եղել են ու կլինեն: Առաջիկայում եւս կլինեն, հաջորդ ընտրությունից հետո դարձյալ կլինեն: Անընդհատ պրոցեսներ են»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը շեշտել է` թեեւ իշխանության օրակարգում փոփոխությունների հարցը միշտ առկա է, սակայն այս պահին կոնկրետ ոլորտի փոփոխման հարց չեն քննարկում: