Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը, որ մի քանի օր առաջ դադրեցրել էր մեկ ամիս տեւած հացադուլը, տեղափոխվել է կալանավայրի բուժմաս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Քանի որ հացադուլից նոր է դուրս եկել, իրեն բժիշկների հսկողություն է պետք, հատկապես որ հացադուլը երկար է տեւել, իր օրգանիզմը հիմա վատ վիճակում է, հետհացադուլային վիճակը ծանր է լինում»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել օգոստոսի 1–ից, այն դադարեցրել սեպտեմբերի 2-ին։ Նա կալանավորված է հուլիսի 31–ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:





























