Գյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում հնչած պայթյունից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ տուժածները 3-ն էին, նրանք 50, 48 եւ 23 ամյա տղամարդիկ էին, ստացել էին 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներ:

Հիշեցնենք, որ պայթյունը, նախնական տվյալով, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: