Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 8.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Երեւան-Փարիզ չվերթի ինքնաթիռի ուղեւորների հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Կանադայի քաղաքացի, 41-ամյա Վահան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս օգոստոսի 18-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























