Ոստիկանության Արաբկիրի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 16.40-ին, բաժին է ներկայացել 27-ամյա Նիկոլայ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2012 թ. մարտի 30-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 105 հոդվածի 1-ին մասի /մարմնական վնասվածք/ մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























