ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շեննիկը եւ Պրեդա Սեզար Ֆլորինը կժամանեն Ադրբեջան

haqqin.az-ը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին Փարիզում բյուրոյի նիստին որոշում է կայացվել Ադրբեջանում առաջիկա հանրաքվեի կապակցությամբ  7  մարդուց բաղկացած գնահատող առաքելություն ստեղծել, որի մեջ կմտնեն Ադրբեջանի վերաբերյալ մոնիտորինգային կոմիտեի  2 համանախագահները եւ  1-ական մարդ յուրաքանչյուր քաղաքական խմբից: Առաքելության անդամներին եւ ղեկավարին կնշանակի ԵԽԽՎ-ն: Գնահատող առաքելության՝ Ադրբեջան այցի ամսաթիվն առայժմ հայտնի չէ:   

Նշենք, որ բյուրոյի նիստին որոշում է կայացվել գնահատական տալ Ադրբեջանի սահմանադրության փոփոխման կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: