Թուրքիայի կողմից Սիրիայի Ջերաբլուսում նախաձեռնած «Եփրատի վահան» գործողության ընթացքում եւս 3 թուրք զինվոր է սպանվել։
Թուրքական Bianet․org կայքի փոխանցմամբ՝ օրեր առաջ «Եփրատի վահան» անունը կրող գործողության շրջանակներում Սիրիայի Ջերաբլուս ավան մտած թուրք զինվորականների ու այսպես ասած «Ազատ սիրիական բանակի» զինյալների ուղղությամբ հրթիռներ են արձակվել։
Նշվում է, որ արձակված հրթիռների պատճառով սպանվել է 3 թուրք զինվորական եւ ոչնչնացվել թուրքական մեկ տանկ։
Բացի այդ, թուրքական բանակի աջակցությամբ Ջերաբլուս մտած այսպես ասած «Ազատ սիրիական բանակի» տասնյակ զինյալներ վիրավորվել եւ բուժման նպատակով տեղափոխվել են Թուրքիայի Այնթափ քաղաքի հիվանդանոցներ։




























