Հայաստանի ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 7-9-ին Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին: