Հայ ժողովրդի համար միասնական լինելու անհրաժեշտությունը շատ մեծ է, որովհետեւ մենք մեր ներսում ունենք զորավոր, մեծ ցեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Հոգեւոր Հայաստան» համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
«Սրանց դեմ կռիվը շատ լուրջ է, որովհետեւ նրանք տեր ունեն, հիմքեր ունեն եւ գիտեն իրենց հիմքերը ճիշտ գործածել, որ միայն իրենց ծառայի: Սրանք հանճարեղ մարդիկ են այդ առումով: Բայց ինչ էլ լինի, Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու»,-ընդգծել է Տիգրան Մանսուրյանը:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Կոմպոզիտորների միությունում տեղի է ունենում «Հոգևոր Հայաստան» համահայկական հիմնադիր համաժողովը, որին մասնակցում են հասարակական գործիչներ, կոմպոզիտորներ, պատմաբաններ, մտավորականներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:




























