Ստամբուլի Սամաթիա թաղամասի Սուրբ Գեւորգ եկեղեցու ղեկավար խորհրդի նախագահ Եսայի Դեմիրը մանրամասն ներկայացրել է ստամբուլահայ համայնքի խնդիրները։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը,  Սուրբ Գեւորգ եկեղեցու ղեկավար խորհրդի նախագահ Եսայի Դեմիրը նշել է, թե 2015-ին ստամբուլահայ համայնքում գրանցվել է 647 մահ, 142 պսակադրություն եւ 120 մկրտություն։ Նա այս թվերի հետ կապված մտահոգություն է հայտնել՝ շեշտելով, որ ամեն տարի ստամբուլահայ համայնքը պակասում է 500-ով։

Եսայի Դեմիրը խոսել է նաեւ եկեղեցու հիմնադրամի ֆինանսական դրությանը՝ հայտնելով, որ վերջին շրջանում քաղաքական բարդ իրավիճակի պատճառով հիմնադրամի բյուջեն 1 մլն-ից 1,5 մլն լիրայի պակասորդ է տվել։