Հայաստանի ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնությունը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-ից 8-ը կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ արխիվային տեղեկատվության կիրառման եւ փոխանակման, ինչպես նաեւ միասնական միջարխիվային տեղեկատուի ստեղծման հարցերի քննարկմանը:




























