Սեպտեմբերի 8-ին Տաշքենդում կկայանա Ուզբեկստանի խորհրդարանի Վերին եւ Ստորին պալատների համատեղ նիստը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ուզբեկական ազգային հեռուստաալիքը:

Նիստի օրակարգում երկրի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ժամանակավորապես փոխանցելու հարցն է լինելու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին 79 տարեկանում մահացավ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, որը երկիրը ղեկավարում էր ավելի քան 26 տարի: