Գերմանական Deutsche Welle մեդիակորպորացիայի լրագրող Նաոմի Քոնրադի անունը կներաառվի Ադրբեջանի ԱԳ նախարարության «սեւ ցուցակում»: Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

Որոշման պատճառը Լեռնային Ղարաբաղ լրագրողուհու այցն է:

Հաջիեւը հայտարարել է, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը Deutsche Welle-ի ղեկավարությանը կտեղեկացնի Ադրբեջանի դիրքորոշման մասին: