Ֆրանսիայի իշխանությունները երկու անձի են ձերբակալել, որոնք, ենթադրաբար, Փարիզի կենտրոնում գազի բալոններով լի կասկածելի ավտոմեքենա են թողել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Առանց վարորդի եւ ուղեւորների, առանց համարանիշերի եւ միացված վթարային լուսային ազդանշաններով մեքենան հայտնաբերել են Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ:

Ավտոմեքենայի զննման ժամանակ ոստիկանությունը 7 գազի բալոն է հայտնաբերել, սակայն դրանց վրա դետոնատոր չի եղել:

Մեքենայի տիրոջ ինքնությունը պարզվել է: Նրան եւ ծանոթին ձերբակալել են՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Տղամարդկանցից մեկը ներառված է եղել ծայրահեղական հայացքներ ունեցողների ցուցակում: