Օգոստոսի 27-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարակերտ-Արտենի ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում պայթել է «ՎԱԶ-2101» ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետեւանքով վարորդը՝ 46-ամյա Տիգրան Պողոսյանը տեղում մահացել էր, իսկ լիցքավորողը՝ 33-ամյա Արման Գրիգորյանը, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին գրություն է ստացվել, որ Արման Գրիգորյանը սեպտեմբերի 5-ին «Էրեբունի» Բ/Կ-ում մահացել է: