Հնդկաստանի ՈՕՈւ-երին 36 ֆրանսիական Rafale կործանիչներ մատակարարելու մասին բանակցությունները ավարտվել են, ընդ որում մատակարար Dassault Aviation-ը համաձայնել է գինը 10 մլրդ եվրոյից 7.25 մլրդ նվազեցել ու այդ գումարի մոտ 50 տոկոսը ներդնել Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ, հայտնում է The Economic Times-ը:

Հնդկաստանի ՊՆ-ում պարբերականի աղբյուրը հայտնել է,որ Ֆրանսիան նաեւ պատրաստակամություն է հայտնել 1 մլրդ եվրո ներդնել հնդկական Kaveri ռեակտիվ շարժիչի նախագծի վերականգնման համար, որպեսզի մինչեւ 2020 թ. Հնդկաստանի ՌՕՈՒ Tejas կործանիչները սարքավորվեն կատարելագործված շարժիչներով:

Աղբյուրի խոսքով՝ գործարքը կարող է հաստատվել Հնդկաստանի կառավարության՝ անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջիկա նիստի ժամանակ:

Թերթը նշում է, որ «Rafale –ի մասին պայմանագրի ստորագրումը վճռական նշանակություն ունի Ֆրանսիայի համար՝ սուզանավերի նախագծերի գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնցից վեցը Մումբաիի նավաշինարանում են կառուցվում»: Հնդկաստանի ՊՆ-ի աղբյուրը վստահ է, որ ֆրանսիական DCNS նավաշինական ընկերության հետ համագործակցությունը այսքանով կավարտվի ու այդ նույն շարքի եւս երեք սուզանավեր պատվիրելու նրա առաջարկը կմերժվի: