Սլովակայի լեռնային շրջանում՝ Բանսկա–Բիստրիցա քաղաքից ոչ հեռու, սեպտեմբերի 8-ի գիշերը կործանվել է շտապ օգնության ուղղաթիռը, հայտնում է Novinky.cz–ը։
Ուղղաթիռում գտնվողները՝ օդաչուն, հիվանդը եւ 2 բժիշկները, զոհվել են։
Ուղղաթիռը կանչել էին տղամարդուն հիվանդանոց տեղափոխելու համար, որը վնասել էր ոտքը երեկոյան զբոսանքի ժամանակ։ Օդ բարձրանալուց հետո ուղղաթիռի հետ կապը կտրվել էր։
Դեպքի վայր ժամանած փրկարարները գտել են ուղղաթիռի մնացորդներն ու զոհվածների մարմինները։



























