Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղյակ չէ ՀՀ վարչապետի հրաժարականի և կառավարության լուծարման մասին լուրերից: Այս մասին նա նշել է այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե ՀՅԴ-ն կպահպանի՞ արդյոք իր պորտֆելները, եթե կառավարությունը լուծարվի, Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Իսկ ի՞նչ հիմք կա չպահպանելու»։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ այս առնչությամբ նշել է, որ ինքն էլ մյուսների նման մամուլից է տեղեկացել այդ մասին:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ազատվելու է պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվելու է Կարեն Կարապետյանը, ով արդեն Մոսկվայից ժամանել է Երեւան: