Հայաստանի ԱԻՆ փրկարարները զինվորական բժշկական երաշխիքներ կստանան արտասահմանում բուժման համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում։
Որոշման համաձայն՝ Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները մարտական հերթապահության կամ առաջնագծում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու դեպքում կարող են արտասահմանում բուժում ստանալ, եթե Հայաստանում համարժեք օգնություն ցուցաբերելն անհնար է։




























