Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին եւ նրա հետ քննարկել երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը: