Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Արցախի Պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Նախատեսված են հատուկ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաեւ իրավապաշտպանների հետ: